+++ to secure your transactions use the Bitcoin Mixer Service +++

 

Jump to content

Գոլանի բարձունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գոլանի բարձունքների քարտեզը

Գոլանի բարձունք (եբրայերեն՝ רָמַת הַגוֹלָן‎՝ ռամատ հագոլան, արաբ․՝ هضبة الجولان‎‎՝ հադաբաթ ալ-ջուլան), Սիրիական տարածք Մերձավոր Արևելքում, որը ՄԱԿ-ը համարում է Իսրայելի կողմից բռնագրավված։ Մինչև 1967 թվականը Սիրիայի Արաբական Հանրապետության 14 մարզերից մեկի՝ Ալ-Կունեյտրայի մարզի մասն էր։ Այն գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է այս մարզի տարածքը։

1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել է Իսրայելի վերահսկողության տակ։ 1973 թվականին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981 թվականին Իսրայելը դարձյալ անեքսիայի է ենթարկել բարձունքը, սակայն անեքսիան չի ճանաչել համաշխարհային ոչ մի միավորում։ Ե՛վ Իսրայելը, և՛ Սիրիան Գոլանի բարձունքը համարում են իրենց տարածքի մի մասը։ 2019 թվականի մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի հրամանագիր, որով Միացյալ Նահանգները միակողմանիորեն ճանաչում է Գոլանի բարձունքը որպես Իսրայէլի պետության անքակտելի մաս։

Պատկերասրահ

Տես նաև

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլանի բարձունքներ» հոդվածին։