Ճապոներեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Ճապոներեն Վիքիպեդիա
ウィキペディア日本語版
URL՝ja.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՃապոներեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2001 թ, մարտ
Հոդվածների թիվ՝1 417 091
Էջերի թիվ՝4 165 606
Խմբագրումների թիվ՝100 328 495
Գրանցված մասնակիցներ՝2 203 021
Ակտիվ մասնակիցներ՝13 185
Ադմինիստրատորներ՝39
Խորություն:90.6

Ճապոներեն Վիքիպեդիա (ճապ.՝ ウィキペディア日本語版), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի ճապոնալեզու տարբերակն է։

Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Ճապոներեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 29 Մայիսի 2024 թվական, Վիքիպեդիայի ճապոներեն բաժինը ունի 1 417 091 հոդված։ Գրանցված են 2 203 021 մասնակից, նրանցից 13 185 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 39 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 100 328 495-ը։